
11/12/2021 16:17
Այգեշատում 19-ամյա երիտասարդն իր մեքենայում ինքնաձիգ է պահել
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Այգեշատ գյուղի 19-ամյա բնակիչը իր «ՎԱԶ-2107» և «Գրանդ Շիրոկի» մակնիշի մեքենաներում «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք է պահում:
Ոստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 10-ին երիտասարդը, իր վարած «ՎԱԶ-2107» ավտոմեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին։ Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է «ԱԿ» ինքնաձիգ՝ 21 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփով։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Երիտասարդը ձերբակալվել է: Կատարվում է քննություն։