11/12/2021 13:35
42-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում հայհոյել է ոստիկաններին․ նա բերման է ենթարկվել
Երեկ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները Մելքումովի փողոցում ծառայություն կատարելիս կանգնեցրել են «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենա։
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, թե 42-ամյա վարորդը եղել է ակնհայտ ոգելից խմիչքի ազդեցության տակ, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջին և տևական ժամանակ հնչեցրել է հայհոյանքներ։ Նա խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին:
Կատարվում է նախաքննություն: