13/12/2021 18:34
Թալինում ընտրություններին մասնակցած «Զարթոնք»-ի թիմի 3 անդամի բերման են ենթարկել ոստիկանություն
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշված է․
«Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը ստացել է ավելի քան 26 տոկոս քվե:
Այսօր «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության թիմի անդամներից 3-ին բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Թալինի բաժին:
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը կոչ է անում ՀՀ ոստիկանությանը և ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը՝ չներքաշվել քաղաքական ճնշումների գործընթացի մեջ և կատարել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրենց գործառույթները:
Այս խախտումներն արձանագրվելու են և ներկայացվելու են պատկան կառույցներին»: