13/12/2021 18:00
Թուրքիայի ազգային հետախուզությունը հայերեն լավ իմացող թյուրքերի է հավաքագրում
Համացանցում ակտիվորեն շրջանառվում են լուրեր, ըստ որոնց` թյուրք-մուսուլմաններին, որոնք լավ տիրապետում են հայերենին, բարձր աշխատավարձով աշխատանքներ են խոստանում:
Նշվում է, որ դիմորդները պետք է լավ հայերեն, արևելահայերենի քերականություն իմանան, ցանկալի է՝ լինեն ադրբեջանցիներ:
Նրանք պետք է տեղափոխվեն Անկարա, եթե ընտանիք ունեն` ընտանիքով։ Առաջին մեկ ամիսը կարող են հանգստանալ, ծանոթանալ Թուրքիային, ամբողջը՝ պետության հաշվին: Աշխատավարձը 1000-2000 ԱՄՆ դոլար է, լավ աշխատելու դեպքում` կավելանա 20-30 տոկոսով:
Ռուս ռազմական թղթակից, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում ադրբեջանական հրթիռից վիրավորված Յուրի Կոտենոկը նշում է, որ դրա հետևում կանգնած է Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը` MİT-ը:
«Ահա այպիսի հայտարարություններ են տարածվում թրքամետ խմբերի և խողովակների միջոցով։ Թուրքական MİT-ը (նման գրառումների տակ հենց նրա ականջներն են երևում) լուրջ գրասենյակ է և, ըստ երևույթին, շատ շուտով ականատես կլինենք Հայաստանի դեմ ուղղված տեղեկատվական արշավների քանակի և մասշտաբների կտրուկ աճի»,- գրում է Կոտենոկը: