
13/12/2021 15:28
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Դեկտեմբերի 17-ի կեսօրից հետո, 18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Դեկտեմբերի 17-ի երեկոյան ժամերին, 18-ին սպասվում է անձրև: