14/12/2021 16:44
Ալեն Սիմոնյանն ու Ղազախստանի դեսպանն անդրադարձել են գերիների վերադարձի հարցին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:
Խորհրդարանի ղեկավարը կարևորել է Ղազախստանի հետ համագործակցության զարգացումը` ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային խորհրդարանական կառույցներում:
Կողմերն անդրադարձել են ԱՊՀ միջխորհրդարանական, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովներում, Միջխորհրդարանական միությունում և ԵԱՏՄ-ում երկու երկրների փոխգործակցությանը:
Երկկողմ հարաբերությունների համատեքստում ԱԺ նախագահն ընդգծել է նաև միջխորհրդարանական փոխգործակցությունը, որտեղ առանցքային է համարել խորհրդարանական բարեկամության խմբերի դերը:
Քննարկվել է հետպատերազմյան իրավիճակը, մասնավորապես` անդրադարձ է եղել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձի հարցին:
Կողմերը հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման գործում կարևորել են Ղազախստանի հայ համայնքի դերը: