15/12/2021 18:18
Մամիկոն Ասլանյանին իրավապահները տարել են Քննչական կոմիտե
«Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին քիչ առաջ իրավապահները Երևանի իր տնից տարել են Քննչական կոմիտե։ Այս մասին News.am-ը տեղեկացել է «Մամիկոն Ասլանյան» դաշինքից։
Ավելի քան կես ժամ է՝ Ասլանյանը Քննչական կոմիտեում է։ Թե ինչ քրեական գործի շրջանակում է հրավիրվել նա Քննչական կոմիտե, դեռեւս տեղեկություն չկա։
Մամիկոն Ասլանյանը հարուցված քրեական գործերից մեկով ուներ վկայի կարգավիճակ։