16/12/2021 10:44
Ֆրանսիան երբեք միայնակ չի թողնի հայերին և կշարունակի փնտրել ամուր խաղաղության համար լուծումներ. Մակրոն
Ֆրանսիան երբեք միայնակ չի թողնի հայերին և կշարունակի փնտրել ամուր խաղաղության համար լուծումներ, Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Մենք երբեք չենք լքի հայերին և միշտ կփորձենք գտնել ամուր խաղաղության համար լուծումներ։ Ես կոչ եմ անում, որպեսզի տոների օրերը դառնան մարդասիրական ձեռքբերումների և խաղաղության հաստատման շրջան», - գրել է Մակրոնը՝ կցելով իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կարճ տեսանյութ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ Բրյուսելում կայացել է Նիկոլ Փաշինյան-Էմանուել Մակրոն-Իլհամ Ալիև եռակողմ հանդիպումը:
Jamais nous n’abandonnerons les Arméniens. Toujours nous chercherons les solutions à une paix durable. J’appelle à ce que la période des fêtes soit celle des avancées humanitaires, celle de l’apaisement. pic.twitter.com/XMdVvZoZlP
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) December 16, 2021