16/12/2021 11:31
Այս փոթորկված օվկիանոսում մեր սիրելի հայրենիքը, մեր նավը պետք է հասցնենք խաղաղ նավահանգստի. ՀՀ վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե վերջին տարիներին հստակ արձանագրել են՝ դպրոց ասելով միայն շենք նկատի չունեն:
«Մենք մի կողմից խթանում ենք գիտությունը, ժողովրդագրության ոլորտում ենք ծրարգեր իրականացնում, մյուս կողմից՝ ունենք 500 մանկապարտեզ ու 300 դպրոց կառուցելու ծրագիր, որ երեխաները պատշաճ կրթություն ստանան», - նշեց նա:
Փաշինյանի խոսքով՝ շատ կարևոր է, որ ՀՀ քաղաքացիները տեսնեն, որ սա ոչ թե առանձին վերցրած «սպոնտան» որոշումներ են, այլ՝ որոշակի ռազմավարության օղակներ, որը վերջում դառնում է մեկ ամբողջական շղթա:
«Ու եթե սրան ավելացնենք տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը ու այն, ինչի մասին խոսել ենք ընտրություններից առաջ ու հետո՝ Հայաստանի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մեր օրակարգը. այս բոլոր հարցերը ունեն շատ լուրջ բարդություններ, եթե այդ ամենը հեշտ լուծելի լիներ, վաղուց լուծված կլիներ, բայց դա մենք համարում ենք մեր քաղաքական առաքելությունը, որ մենք, այո, այս փոթորկված օվկիանոսում մեր սիրելի հայրենիքը, մեր նավը պետք է հասցնենքն խաղաղ նավահանգստի», - ասաց վարչապետը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 15:03