17/12/2021 10:01
Արմեն Գրիգորյանն ԱՄՆ-ում փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանի ապաշրջափակման վերաբերյալ
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի շրջանակում «Ատլանտյան խորհուրդ» ամերիկյան վերլուծական կենտրոնը (Atlantic Council) հանդիպում էր կազմակերպել փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ, հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։
Քարտուղարը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանի ապաշրջափակման վերաբերյալ։ Հարց ու պատասխանի ձևաչափով նաև քննարկվել է խնդիրների լայն շրջանակ, ներառյալ ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացները, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և կլիմայի փոփոխության դեմ պայքարը։