17/12/2021 17:51
Սևանի համայնքապետարանում տեղի է ունեցել ավագանու առաջին նիստը, համայնքի ղեկավար է ընտրվել
Դեկտեմբերի 17-ին Սևանի համայնքապետարանում տեղի է ունեցել Սևան համայնքի համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու առաջին նիստը, տեղեկացնում է Սևանի քաղաքապետարանը։
Օրակարգային առաջին հարցը վերաբերել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարի ընտրությանը:
Ղեկավարվելով «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով թիվ 20 տարածքային ընտրական հանձնաժողովի` 12.12.2021թ. 19-Ա որոշումը և 16.12.2021թ. N 19 արձանագրությունը` Սևան համայնքի ավագանին որոշել է` Սևան համայնքի ղեկավար է ընտրվում «Սարգիս Մուրադյան» դաշինքի ավագանու անդամների ցուցակը գլխավորող Սարգիս Խաժակի Մուրադյանը: