17/12/2021 11:24
Ես չեմ պնդում, որ ճանաչված չեմ, բայց պնդում եմ, որ ունեմ հեղինակություն. Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու
Ես չեմ պնդում, որ ճանաչված չեմ, բայց ես պնդում եմ, որ ես ունեմ հեղինակություն, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստիննե Գրիգորյանը։
«Ես, նկատի ունենալով իմ գործունեության ընթացքում գործունեության ոլորտները, կոլեգաներիս հետ անցած աշխատանքային ճանապարհը, նաև մասնագիտական հետագիծը, կարծում եմ, որ որևէ խնդիր չունեմ հավակնելու հեղինակավոր լինելու հատկանիշին», - ասաց Գրիգորյանը։
Նշենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՄԻՊ պաշտոնում ներկայացրել է Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը։