17/12/2021 13:44
Առաջարկում եմ խոսել ձեր ղեկավարի հետ ու հարցնել, թե Ձերբակալվածների պահման վայրում ինչ էր ասում ինձ. Թաթոյանն՝ իրեն քննադատողներին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր անդրադարձավ իրեն քննադատողներին։
«Նրանք, ովքեր հանկարծ կասկածի տակ կառնեն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անաչառությունը, առաջարկում եմ խոսել ձեր ղեկավարի հետ ու հարցնել, թե Ձերբակալվածների պահման վայրում ինչ էր ասում ինձ», - հայտարարեց Թաթոյանը։
Նա ընդգծեց՝ եթե հանկարծ ղեկավարը չասի, մյուս պաշտոնյաներին թող հարցնեն՝ ինչպես էին գնահատում ՄԻՊ-ի աշխատանքը, երբ այցեր էին անում։
«Եթե իրենք էլ չասեն, կարող եք հայտարարությունները նայել կամ, գոնե, միջազգային կառույցների գնահատականներին հետևել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի անաչառության վերաբերյալ», -նշեց ՄԻՊ-ը։