17/12/2021 14:02
«Իմ՝ այստեղ լինելը բավականին բարձրացնելու է ԵՊՀ-ի վարկն ու հեղինակությունը». Հովհաննես Հովհաննիսյանն ընտրվեց ԵՊՀ ռեկտոր
Երևանի պետական համալսարանի խորհուրդը 19 կողմ և 5 դեմ ձայնով ԵՊՀ ռեկտոր ընտրեց Հովհաննես Հովհաննիսյանին։
Հովհաննիսյանը, հիշեցնենք, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Ազգային ժողովի նախկին պատգամավոր էր։
Լրագրողների հետ զրույցում նա ասաց, թե ապացուցել է, որ իր՝ բուհում լինելը բավականին բարձրացնելու է ԵՊՀ-ի վարկն ու հեղինակությունը։
«Այդ մասին են վկայում տարբեր աշխատակիցներ թե պրոֆեսորադասախոսական կազմի մեջ, թե վարչական ապարատի մեջ», - նշեց նա։