17/12/2021 21:02
Դեկտեմբերի 22-ին Երևան ավագանու արտահերթ նիստ կհրավիրվի. անվստահություն կհայտնեն Հայկ Մարությանին
2021 թվականի դեկտեմբերի 22-ին կհրավիրվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ։
«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝
2021 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, կանցկացվի Երևան քաղաքի ավագանու նիստ՝ հետևյալ օրակարգով.
1. «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ»,-նշված է Երևանի քաղաքապետրաանի տարածած հաղորդագրությունում։