20/12/2021 10:12
Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից ԵՄ աջակցությամբ 10 հայ զինվորականի ազատ արձակումը. ԱՄՆ Պետքարտուղարություն
Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 19-ին ԵՄ աջակցությամբ 10 հայ զինվորականի (կալանավորված) ազատ արձակումը, Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը:
«Մենք կոչ ենք անում արագ ազատ արձակել մնացած բոլոր (կալանավորված) զինվորականներին, փոխանակել աճյունները։ Մենք կարևորում ենք ազատազրկվածների նկատմամբ մարդկային վերաբերմունքը՝ միջազգային պարտավորություններին համապատասխան», - գրել է Փրայսը:
We welcome Azerbaijan's release of 10 Armenian detainees on December 19 with EU support. https://t.co/lWjJgODz6b
— Ned Price (@StateDeptSpox) December 19, 2021