21/12/2021 21:34
«Ռուսաստանն ու Ֆրանսիան ապագայում էլ մտադիր են ներդաշնակ գործել»․ Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցեր
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի շրջանակում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ մտքերի փոխանակման ընթացքում գոհունակություն է արտահայտվել իրավիճակի կայունացման և տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման, տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ տարվող ջանքերի կապակցությամբ։
Նշվել է, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան այդ հարցերի շուրջ գործում են և ապագայում էլ մտադիր են ներդաշնակ գործել», - ասված է հաղորդագրությունում: