21/12/2021 20:14
Մահացել է Ռիմա Դեմիրճյանը
Ա1+ կայքի տեղեկություններով՝ կյանքին հրաժեշտ է տվել պետական և քաղաքական գործիչ, Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար, ՀՀ ԱԺ նախագահ, Հայաստանի Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի կինը՝ Ռիմա Դեմիրճյանը։
Ռիմա Դեմիրճյանը երկար տարիներ դասախոսել է պոլիտեխնիկական համալսարանում, նա տնօրինում էր «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամը։
Ռիմա Դեմիրճյանը 88 տարեկան էր։