ՀԱՊԿ-ը սատարում է իրավիճակը քաղաքական ճանապարհով կարգավորելու ՀՀ քայլերը․ Ստանիսլավ Զասի բացառիկ հարցազրույցը

21/12/2021 10:25

ՀԱՊԿ-ը սատարում է իրավիճակը քաղաքական ճանապարհով կարգավորելու ՀՀ քայլերը․ Ստանիսլավ Զասի բացառիկ հարցազրույցը


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը սահմանագծում և սահմանազատում սկսելու Հայաստանի և Ադրբեջանի որոշումը համարում է ներկա իրավիճակի կրկնությունը կանխելու կարևոր քայլ, ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ դեկտեմբերի 21-23-ը Հայաստան ծրագրված աշխատանքային այցին ընդառաջ «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում՝ նշելով, որ կառույցը սատարում է ՀՀ կառավարության քայլերը՝ Ադրբեջանի հետ ստեղծված իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ուղղությամբ։

- Պարոն Զաս, ինչպե՞ս եք գնահատում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զարգացման ներկա մակարդակը․ ինչպիսի՞ն է իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, անվտանգության ապահովման ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում, ինչպե՞ս է կառույցը լուծում իր առջև դրված խնդիրները և ինչպիսի՞ն է ապագայի տեսլականը։

- Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը բազմաֆունկցիոնալ կառույց է, որը հավաքական հիմքի վրա ապահովում է անդամ երկրների պաշտպանությունը ոչ միայն արտաքին ագրեսիայից, այլև, հաշվի առնելով փոփոխվող ռազմաքաղաքական իրողությունները, ժամանակակից բոլոր տեսակի մարտահրավերներից ու սպառնալիքներից՝ ներառյալ ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը, թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառությունը, անօրինական միգրացիան, նաև՝ տեղեկատվական անվտանգության ոլորտում։

Այսօր մենք ականատես ենք աշխարհում ճգնաժամային երևույթների աճին: Կազմակերպության անդամ երկրների համար ռազմական վտանգի մակարդակը, ցավոք, չի նվազում։ Դրա մասին, ի թիվս այլ հանգամանքների, վկայում է ՆԱՏՕ-ի երկրների ռազմական խմբավորումների ընդլայնվող ներկայությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտու արևմտյան սահմանների անմիջական հարևանությամբ, ինչպես նաև դաշինքի ռազմական ենթակառուցվածքների զարգացումը և ռազմական գործունեության ակտիվացումը:

Մեզ շատ մտահոգում է հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարված իրավիճակը, որտեղ պարբերաբար տեղի են ունենում բախումներ և գնդակոծություններ, որոնց հետևանքով, ցավոք, մարդիկ են զոհվում։

Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում վտանգ են ներկայացնում զարգացումներն Աֆղանստանում, որտեղ իրավիճակը շարունակում է մնալ բարդ, լարված և անկանխատեսելի։ Այս երկրում իշխանափոխությունից հետո պահպանվում է ներքին զինված դիմակայության ուժեղացման, ահաբեկչական կազմակերպությունների գործունեության ակտիվացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության ընդլայնման, անվերահսկելի միգրացիայի ավելացման հնարավորությունը։ Երկիրը հումանիտար աղետի եզրին է:

Մենք մշտապես վերահսկում ենք իրավիճակը այս ճգնաժամային կետերում, որպեսզի ժամանակին արձագանքենք դրա հնարավոր վատթարացմանը։ Համատեղ միջոցառումների, առաջին հերթին ՀԱՊԿ Հավաքական ուժերի զորավարժությունների ընթացքում մենք մշակում ենք գործնական միջոցառումներ՝ ուղղված մեր պատասխանատվության գոտում անվտանգության ապահովմանը։ Մենք պատրաստում ենք ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը՝ խաղաղարար գործողություններին նրանց հնարավոր ներգրավվածության նպատակով։

Չի նվազում մեր երկրների անվտանգությանն այլ սպառնալիքների ակտուալությունը ևս՝ ահաբեկչություն, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, անօրինական միգրացիա, կիբեր սպառնալիքներ։ Դրանց հակազդելու համար ՀԱՊԿ-ն իրականացնում է միջոցառումների մի ամբողջ շարք, ինչպիսիք են՝ «Նայոմնիկ» օպերատիվ-կանխարգելիչ, «Կանալ» հակաթմրանյութային միջազգային համալիր գործողությունները, ինչպես նաև ապօրինի միգրացիայի և մարդկանց առևտրի դեմ պայքարի «Նելեգալ» և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների հակազդմանն ուղղված «Պրոքսի» գործողությունները։

Եթե խոսենք հեռանկարների մասին, ապա հաջորդ տարվանից կբացենք նոր ուղղություն՝ կենսաբանական անվտանգություն։ Արդեն որոշում է կայացվել Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեին կից ՀԱՊԿ անդամ երկրների լիազորված մարմինների կենսաբանական անվտանգության հարցերով համակարգող խորհուրդ ստեղծելու մասին։

- Արդեն մի քանի ամիս է, ինչ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ՀԱՊԿ մասնակից-պետություններից մեկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում են։ Ինչպե՞ս է կառույցը վերաբերվում այդ փաստին, ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու նրանց՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու ուղղությամբ։

- Մենք մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակով և ուշադիր հետևում ենք դրան։ Կարծում ենք, որ սահմանային վեճերը պետք է լուծվեն միայն քաղաքական և դիվանագիտական միջոցներով, և աջակցում ենք այս տարվա նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված համաձայնություններին՝ քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։

Ակնհայտ է, որ իրավիճակի ապաէսկալացիայի միջոցառումներն առավել քան երբևէ անհրաժեշտ են և առաջնահերթ նշանակություն ունեն։

Մենք սատարում ենք Հայաստանի կառավարության քայլերը՝ ստեղծված իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ուղղությամբ։ Սա միակ ելքն ենք համարում։

Բացի այդ, արժե ավելի ակտիվ օգտագործել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հնարավորությունները։ Նման մոտեցումը կապահովի անհրաժեշտ նախադրյալներ այս խնդրի լուծման համար։

- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին հայտարարել է, որ Հավաքական անվտանգության տարբեր շրջաններում իրավիճակի զարգացման տրամաբանությունը հստակ ցույց է տվել ճգնաժամային արձագանքման մեխանիզմների արդիականացման անհրաժեշտությունը․ «Ակնհայտ է ճգնաժամային իրավիճակների մշտադիտարկման, կանխատեսման և կանխարգելման մեխանիզմների անհրաժեշտությունը: Գործնականում այս ամենը կձևավորվի, այդ թվում՝ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի լիարժեք գործունեության ապահովման միջոցով»: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս մոտեցմանը։

- Ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման հիմնական գաղափարը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ազդեցության գոտում ճգնաժամի դեպքում հակաճգնաժամային որոշումներ կայացնելու ալգորիթմների օպտիմալացումն է, ինչպես նաև նյութատեխնիկական և մարդասիրական օգնության, տեղեկատվական և քաղաքական աջակցության օպերատիվ տրամադրումը։

Ներկայում Ճգնաժամային արձագանքման կենտրոնը գործում է, լրացուցիչ քայլեր են ձեռնարկվել դրա կադրերի հզորացման ուղղությամբ։

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների առաջարկությունների համաձայն՝ կենտրոնի կազմում լրացուցիչ ստեղծվել է օպերատիվ խումբ՝ կազմակերպության պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական և ռազմավարական իրավիճակին հետևելու համար։

Ճգնաժամերին արձագանքելու մեխանիզմների կատարելագործման և ՀԱՊԿ մարմինների միջև փոխգործակցության արդյունավետության բարձրացման նպատակով անցկացվում են ուսումնական միջոցառումներ։ Այսպես, այս տարվա հոկտեմբերին տեղի է ունեցել համատեղ գործնական խաղ՝ ներգրավելով կազմակերպության անդամ երկրների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների օպերատիվ խմբերը։ Խաղի ընթացքում մշակվել են պայմանական պետության տարածքում ճգնաժամային իրավիճակի կանխարգելման և հանգուցալուծման հարցերը՝ կապի միջոցների կիրառմամբ՝ ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի հետ համագործակցելու լիազորված ազգային մարմինների վերահսկողության կետերով։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:23 ՃԵ կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30% բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից Այսօր, 12:20 Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ Այսօր, 12:18 Ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է կոլեկտիվ Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Այսօր, 12:11 ՌԴ-ի հետ մնալով՝ կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին․ այլընտրանք չունենք․ Արամ Սարգսյան Այսօր, 12:03 Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան էջ է բացել, որ իր լուսանկարները և Փաշինյանի դավաճանական գործողություններն արդարացնող պատմական ձևախեղումների համար ևս մեկ հարթակ ունենա. Մանուկյան Այսօր, 11:55 Իրականում ի՞նչ է արել Չեմբեռլենը, որ այդպիսի նզովքի է արժանացել. կարճ՝ զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանական կայսրությունը փրկել է պարտությունից. ԱԺ ՊԱՀ Այսօր, 11:51 2024 թվականին Հայաստանում խմելու ջրի սակագինը չի բարձրանա Այսօր, 11:45 Հայաստանը 29,94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի բնակչությանը (Տեսանյութ) Այսօր, 11:40 ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ (Տեսանյութ) Այսօր, 11:35 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:28 Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից Այսօր, 11:15 Կոտայքում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ Այսօր, 11:09 Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետ Այսօր, 11:06 Եկել է քննադատված ու զրպարտված «նախկիններ»-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Զաքարյան Այսօր, 10:55 Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա․ Միլլեր Այսօր, 10:42 Ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:30 Բլինքենը նույնպես կմասնակցի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը Այսօր, 10:26 Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:23 ՀՀ-ն չի մասնակցում աշխատանքներին, բայց ՀԱՊԿ անդամակցության կասեցման հայտարարություն չի ստացվել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:20 Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Այսօր, 10:16 Ես հասկանում էի, որ ԼՂ-ն լուծարելու մասին փաստաթուղթն անօրինական էր, բայց դա արցախցիներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:13 Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Այսօր, 10:09 ՀՀ-ում կան փակ ճանապարհներ, իսկ Լարսը բաց է Այսօր, 10:04 Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին Այսօր, 10:00 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին Այսօր, 09:58 «Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին» Այսօր, 09:56 «Ժողովուրդ». Ինչու է քաոս տիրում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Այսօր, 09:52 «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն իրենց հանդուրժում է Այսօր, 09:49 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ն պատրաստվում է Դիլիջանի պետական քոլեջը միավորել Դիլիջանի պետական բժշկական քոլեջի հետ Այսօր, 09:47 «Փաստ». Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը քննչական կոմիտեն հարցեր է տվել Այսօր, 09:44 «Հրապարակ». «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար որքան գումար է վճարել Հ1-ը Այսօր, 09:40 «Փաստ». Ասֆալտը Նիկոլ Փաշինյանի իշխանության գաղափարաքաղաքական հենքն է Այսօր, 09:37 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանը կհեռանա ՔՊ-ից․ տևական ժամանակ է՝ լքել է Հայաստանը Այսօր, 09:34 «Հրապարակ». Ստորագրել պարտադրող գեներալները չկան. Փաշինյանը սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 27/03/2024 23:58 Էնքան դալբաբութ են, որ չէին հասկանում՝ ճյուղը, որի վրա նստած ենք, չկոտրեն. Սերգեյ Սարգսյան (Տեսանյութ) 27/03/2024 22:47 «Ճակատագրական չաթը»․ Ո՞ւմ կամ ինչի՞ պատճառով են ազատման դիմում գրել 4 դատավորները 27/03/2024 22:23 Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կենսակերպից 27/03/2024 22:10 ՆԳՆ-ից բոնուսներ են խոստանում ապրիլի 5-ին և դրանից հետո կատարված իրավախախտումների համար 27/03/2024 21:51 Ուրսուլա Ֆոն դեր Լայեն-Էնթոնի Բլինքեն-Նիկոլ Փաշինյան հանդիպումը երրորդ կողմի դեմ ուղղված չէ․ ԱԳՆ խոսնակ 27/03/2024 21:36 Ռուսաստանում ահաբեկչության զոհերը 143-ն են, 5 երեխայի աճյուն է նույնականացվել 27/03/2024 21:22 Ինքնասպանություն Արագածոտնում 27/03/2024 21:10 Իշխանությանը 100 կետանոց պահանջագիր է ներկայացվել, ԱԺ-ի մոտ բողոքի ակցիաներ են լինելու 27/03/2024 20:52 Հայաստանն աշխարհի ամենաշախմատային երկիրն է․ Տերեխով 27/03/2024 20:35 Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունն առաջարկում է ԱԺ-ում կազմակերպել լսումներ՝ իրենց բարձրացրած հարցերի շուրջ 27/03/2024 20:16 «Գոյ»-ի ստեղծագործական անձնակազմը դիմել է ոստիկանություն՝ բացելու դուռն ու ապահովելու իրենց մուտքը թատրոն․ մինչ այդ պետք է ապացուցեն, որ դուռը «Գոյ» թատրոնինն է 27/03/2024 19:56 Ամիլոիդոզ․ Կարող է սրտի հետ կապված հիվանդությունների պատճառ դառնալ 27/03/2024 19:42 Երեխա ունեցող ընտանիքներին 25 000 դրամի աջակցություն չի հատկացվում․ ՆԳՆ 27/03/2024 19:29 Ռուսաստանում փոխում են ՀԿ-ների հիմնադրման ու գրանցման կարգը՝ օտարերկրյա ազդեցություն թույլ չտալու համար 27/03/2024 19:11 Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի հակասությունները խորացել են 27/03/2024 19:01 Աֆրիկյան տարածաշրջանը մեր արտաքին քաղաքականության համեմատաբար նոր հեռանկարներ ունեցող ուղղություններից է․ Խաչատուրյան 27/03/2024 18:47 Միրզոյանը Արգենտինայի Պատգամավորների պալատի անդամներին հրավիրել է Հայաստան 27/03/2024 18:34 Մերձավորարևելյան տարածաշրջանի բոլոր խնդիրների պատճառը Իսրայելն է․ Իրանի նախագահ 27/03/2024 18:20 Սվաճյան փողոցի շենքերից մեկի մոտ սպանության փորձ է տեղի ունեցել 27/03/2024 18:07 Նրանք բանտարկված են, բայց ավելի ազատ են, քան նիկոլիզմի ռեժիմին ծառայողները․ Նրանք քաղբանտարկյալներ են 27/03/2024 17:56 Տավուշից տարածքներ զիջելով՝ իշխանությունը 30 տարուց ավելի ամրացված դիրքերը հետ է քաշում, երկիրն ավելի խոցելի դարձնում, որ սպառնալիքը գա նաև Լոռվա վրա․ Մանվել Եղիազարյան 27/03/2024 17:42 Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 27/03/2024 17:36 Նիկոլի ԱԺ նախագահն ասում է՝ կասկածում եմ, որ եթե Թուրքիան հարձակվի, ռուս սահմանապահները մեզ կպաշտպանեն․ մի կողմ թողնենք՝ ռուսներն ինչ կանեն․ ի՞նչ արեցիք դուք, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա 27/03/2024 17:23 «Հարիվանշ Նարայանին իր աջակցությունն է հայտնել խաղաղության գործընթացին»․ ՀՀ ԱԺ 27/03/2024 17:15 Խոշոր վթար Քուչակ գյուղի մոտ․ Զոհ կա, վիրավորների մեջ երեխաներ են 27/03/2024 17:04 Ռուսական ուժի հեռացման դեպքում անխուսափելի կլինեն սահմանային միջադեպերն ու սադրանքները․ Սա չգիտակցելը նաիվություն է, դիտավորությամբ գործելը` սպառնալիք․ ԱԱԾ պահեստազորի սպաներ 27/03/2024 16:56 ԱԺ նախագահ կոչվածը հիմքեր է տալիս Ադրբեջանին՝ Հայաստանի վրա հարձակվելու. Գառնիկ Դանիելյան 27/03/2024 16:43 Միրզոյանն անդրադարձել է ՀՀ-Արգենտինա հարաբերություններին, քննարկվել է «Խաղաղության խաչմերուկը» 27/03/2024 16:37 Crocus City Hall-ում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 140-ի 27/03/2024 16:28 Բարեգործական ընթրիք. «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» 27/03/2024 16:16 Երկարաձգվել է արտադպրոցական հաստատությունների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության ժամկետը 27/03/2024 16:00 ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ «Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչությունը դատապարտող հայտարարությանը 27/03/2024 15:55 Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է գալ Երևան 27/03/2024 15:45 ԵՄ-ի մասով դեռ շատ անելիք ունենք, որպեսզի Թուրքիայի կամ Վրաստանի նման տարիներով չսպասենք. Սիմոնյան 27/03/2024 15:41 Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը 27/03/2024 15:38 Ճանապարհների կարկատանները ոչ այդքան շինարարի մեղքով են, որքան մեքենաների ծանր բեռների. Գնել Սանոսյան 27/03/2024 15:25 Ես չեմ բացառում, որ եթե այդ գյուղերը չհանձնվեն, Ադրբեջանը կհարձակվի, ինչի չէ որ. Սիմոնյան 27/03/2024 15:19 Ես շատ խիստ կասկած ունեմ, որ եթե Թուրքիան հարձակվի ՀՀ-ի վրա, ռուս խաղաղապահները պաշտպանելու են մեզ. ԱԺ նախագահ 27/03/2024 15:09 Տավուշի հատվածում կան հողեր, որ, ըստ այդ քարտեզների, ենթադրվում է՝ պետք է վերադարձվեն մեզ. Սանոսյան (Տեսանյութ) 27/03/2024 14:58 Շատ մանրամասներ դժվար կարողանամ ասել, թե կոնկրետ երբ կավարտվի Շուռնուխում տների կառուցումը. Գնել Սանոսյան 27/03/2024 14:55 Պահ եղավ, երբ ադրբեջանցի գործընկերն ինչ-որ բան ասաց, ես նույնիսկ կարիք չունեի դրան պատասխանելու. դա արեցին ԵՄ ներկայացուցիչներն ու փորձագետները. Սիմոնյան 27/03/2024 14:48 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 27/03/2024 14:47 Քննարկվել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունները 27/03/2024 14:42 Սառնակունք-Սիսիան ճանապարհին բախվել են «Hyundai Elantra»-ն և Նիվան. կա 1 զոհ, 5 վիրավոր 27/03/2024 14:35 ՌԴ գլխավոր դատախազությունը սկսել է Պուգաչովային օտարերկրյա գործակալ ճանաչելու ընթացակարգը 27/03/2024 14:30 ՀՀ-ում խմելու ջրի կորուստը կազմում է 63%, որը սարսափելի մեծ թիվ է. Սանոսյան 27/03/2024 14:21 Բյուջեն աճում է, ռեկորդային քանակով սուբվենցիոն ծրագրեր ենք իրականացրել, ճանապարհաշինարարության պլանը 2-րդ տարին գերակատարել ենք. Սանոսյան 27/03/2024 14:11 Հայաստանն անվտանգության երաշխիքներ է խոստանում սամբոյի աշխարհի գավաթի ռուս և ուկրաինացի մարզիկներին 27/03/2024 13:55 Հայտնի են Եվրո-2024-ի բոլոր մասնակիցները 27/03/2024 13:42 Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Կամերային նվագախումբը հանդես կգա համերգով 27/03/2024 13:35 Վստահեցնում եմ՝ մեր քաղաքում թատերական կյանքը շարունակաբար աշխուժանալու է թե՛ որակական, թե՛ քանակական առումով. Ավինյան 27/03/2024 13:31 Կարճաժամկետ գործոնով պայմանավորված՝ 2024թ. փետրվարի տնտեսական ակտիվության աճը կտրուկ արագացել է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 27/03/2024 13:25 Նոր ավտոմատ համակարգով 23 681 քաղաքացու կվերադարձվի շուրջ 747 մլն դրամ սոցիալական վճար 27/03/2024 13:23 ՊԵԿ-ը և Քննչական կոմիտեն ակտիվ համագործակցում են 27/03/2024 13:17 Քաղաքացու ձեռքը կոտրած բերետավորի գործը կարճվեց, այսինքն՝ ձեռքը կոտրելն իրավաչափ էր, խախտում չկար. Մելիքյան 27/03/2024 13:11 Գուրգեն Արսենյանը չի շտապում հերքել մանդատից հրաժարվելու և իր մուտքը ՌԴ արգելվելու մասին տեղեկությունները 27/03/2024 13:03 Crocus City Hall-ում վիրավորների թիվը հասել է 360-ի 27/03/2024 12:58 Երևանում վթարից հետո վրաերթի ենթարկված վարորդներից մեկը մահացել է․ մանրամասներ 27/03/2024 12:53 2023-ին ավելացել են ընտանեկան բռնությունների դեպքերով դատարան ուղարկված վարույթները․ ՔԿ ամփոփում 27/03/2024 12:47 Բացահայտվել են ոստիկանության պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու և ծառայողական լիազորությունները չարաշահելու դեպքեր 27/03/2024 12:45 Ջերմաստիճանի կտրուկ նվազման ֆոնին ծաղկած պտղատուների համար վտանգավոր ցուցանիշներ չգրանցվեցին 27/03/2024 12:42 Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատում․ մասնակիցների մեջ են համայնքապետարանի աշխատակիցները 27/03/2024 12:38 25-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով. ՔԿ 27/03/2024 12:33 Ոստիկանության Նոր Նորքի բաժանմունքի զինված հարձակման գործով մեղադրյալներից 2-ը կալանավորվել են 27/03/2024 12:25 Մենք ապրելու ենք Ոսկեպարում, մինչև վերջ կմնանք բնակիչների կողքին․ Պետրոսյան (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը