23/12/2021 16:13
Ստամբուլ-Երևան թռիչքներ կիրականացնի «Պեգասուս» ավիաընկերությունը. թուրք նախարար
Ստամբուլ-Երևան թռիչքներ կիրականացնի «Պեգասուս» ավիաընկերությունը, այս մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն՝ խոսելով Ստամբուլ-Երևան թռիչքների վերսկսման մասին, տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:
Նա նշել է, որ «Պեգասուս» ավիաընկերությունը սկսել է նախապատրաստվել թռիչքներին: Ըստ թուրք նախարարի՝ երկկողմ չվերթերը կսկսվեն առաջիկա օրերին, գրում է 1lurer.am-ը։