24/12/2021 17:00
Իրանը փակել է Թուրքիայի հետ սահմանը․ ԶԼՄ
Իրանի իշխանությունները որոշում են կայացրել 15 օրով փակել Թուրքիայի հետ բոլոր սահմանային անցակետերը, հայտնում է թուրքական Cumhuriyet-ը։
Ըստ լրատվամիջոցի՝ թուրքական կողմը տարակուսանք է հայտնել Իրանի կողմից միակողմանիորեն սահմանային անցակետերը փակելու առնչությամբ:
Նշվում է, որը սահմանը կարող են հատել միայն այն անձինք, որոնք Իրանում կացության գործող իրավունք կամ ուսումնական վիզա ունեն, կամ այն անձինք, որոնց միգրացիոն ծառայությունը մուտքի անցաթուղթ է տրամադրել։