24/12/2021 11:10
Վանաձորի համայնքապետարանում, չսպասելով ընտրական վեճի արդյունքներին, ավագանու նիստ են փորձում գումարել, ինչն անթույլատրելի և անօրինական է. ԼՀԿ հայտարարություն
Դատարանում քննվող վարչական գործի շրջանակում դատարանի կողմից 24.12.2021թ. կիրառվել է հայցի ապահովման միջոց, որով, մասնավորապես, արգելվել է Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար ընտրելու հարցի քննարկման նպատակով ավագանու նիստերի կազմակերպմանն ու անցկացմանն ուղղված որևէ գործողության կատարումը` մինչ վերաքննիչ վարչական դատարան ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունելության հարցի լուծումը, ասված է «Լուսավոր Հայաստան» կուսակցության տարածած հայտարարությունում:
«Մինչդեռ, Վանաձորի համայնքապետարանում, չսպասելով ընտրական վեճի արդյունքներին, ավագանու նիստ են փորձում գումարել, ինչն անթույլատրելի և անօրինական է` ըստ վերը նշված որոշման», - ասված է կուսակցության հայտարարությունում: