25/12/2021 16:11
Տյումեն-Երևան չվերթը հետաձգվել է. բռնկվել է ինքնաթիռի շարժիչը (Տեսանյութ)
Տյումեն-Երևան չվերթը հետաձգվել է՝ թռիչքն իրականացնող «Utair» ավիաընկերության ինքնաթիռի շարժիչի բռնկման պատճառով, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։ «Ռոշչինո» օդանավակայանը ևս հաստատել է տեղեկությունը։
Լրատվամիջոցը փոխանցել է նաև Տյումեն-Երևան չվերթի ուղևորների հարազատների հայտնած տեղեկությունները, ըստ որի չվերթը նախատեսված է եղել տեղի ժամանակով 07:20-ին: Թռիչքի մեկնարկի ժամանակ շարժիչը բռնկվել է, չվերթը չեղարկվել է: Ուղևորների կեսը տուն է գնացել: Նոր չվերթը խոստացել են իրականացնել երեկոյան։
Համացանցում է հայտնվել նաև տեղի ունեցածի տեսագրությունը։