30/12/2021 15:45
Երեկ հայրենիք վերադարձած գերիներից մեկը ձերբակալվել է
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ ադրբեջանական գերությունից հայրենադարձված հինգ զինծառայողներից մեկը ձերբակալվել է՝ ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։
Լրատվամիջոցը կապ է հաստատել ՔԿ-ի հետ, որտեղից հաստատել են տեղեկությունը՝ նշելով, որ Ա. Խ.-ն ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով («Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանք»)։
Երեկ հայրենիք վերադարձած մյուս չորս զինծառայողները հարցաքննվել են քրեական գործի շրջանակներում։