
30/12/2021 18:01
Հայաստանի քաղավիացիան թույլատրել է «Flyone Armenia»-ին չարտերային չվերթներ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով
Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունները թույլատրել են «Flyone Armenia» ընկերությանը իրականացնել չարտերային չվերթներ Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով, հայտնում է «Արմենպրես»-ը։
«Flyone Armenia ընկերությունն օրեր առաջ դիմել էր թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի ավիացիոն իշխանություններին՝ Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չարտերային չվերթներ իրականացնելու խնդրանքով: Շնորհակալ ենք Հայաստանի ավիացիոն իշխանություններին՝ հարցին դրական ընթացք տալու համար»,- ասել է ընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը:
Հարցին՝ երբ կսկսվեն թռիչքները, Անանյանը պատասխանել է, որ սպասում են Թուրքիայի ավիացիոն իշխանությունների թույլտվությանը: