
07/01/2022 12:57
Ադրբեջանում գերությունից վերադարձած, ապա Հայաստանում կալանավորված Ռոբերտ Նալբանդյանն ազատ է արձակվել
Ադրբեջանում գերությունից վերադարձած, ապա Հայաստանում կալանավորված Ռոբերտ Նալբանդյանն ազատ է արձակվել, այս մասին հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
« «Գերիների գործով» մեր առաջին վստահորդը՝ Ռոբերտ Նալբանդյանը, այսօր վերադարձավ ազատության: Նա 52 օր կալանված էր. նախ՝ ադրբեջանական, ապա՝ հայկական զնդաններում։ Հիմա նա կվերադառնա իր 3 անչափահաս զավակների մոտ ու կփորձի բուժել դեռ ադրբեջանում ստացած մարմնական վնասվածքները։
Տարոսը՝ մյուս տղաներին։ Կրկնեմ, թշնամական գերության մեջ նրանց անցած տառապանքը պետք է ինքնին բացառեր կալանքը Հայաստանում»,-նշելէ Մելիքյանը: