12/01/2022 21:57
Փաշինյանի որոշ դիտարկումները շարունակելու եմ կիրառել նրա թիմակիցների նկատմամբ. Ադիբեկյանը կասկածյալ է
Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը կասկածյալ է՝ ծանր վիրավորանքի հոդվածով։ Կիրառվել է խափանման միջոց՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին, լրագրողների հետ զրույցում ասել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Արմինե Ադիբեկյանին ոստիկանություն էին հրավիրել ֆեյսբուքյան գրառման համար։
Իրավապաշտպանը հայտնեց, որ իրենց առաջարկվել է ցուցմունք տալ, բայց ոչինչ չեն ասել։ «Մեր ցուցմունք չտալը չի նշանակում, որ Ադիբեկյանն ընդունում է մեղքը, ընդհակառակը։ Ունենք կասկածներ, որ նա շուտով այս գործով մեղադրյալի կարգավիճակ ձեռք կբերի», - ասաց Մելիքյանը։
Արմինե Ադիբեկյանն էլ ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանի որոշ դիպուկ դիտարկումները շարունակելու է կիրառել նրա թիմակիցների նկատմամբ։ «Եթե նրանք ինչ-որ բան ունեն ասելու, թող առաջինը պատասխանատվության հրավիրեն Նիկոլ Փաշինյանին, և մենք բոլորս պատրաստ ենք նրա հետ կիսել այդ մեղավորության բեռը»,-ասաց նա։