12/01/2022 18:31
SMS-ի փոխարեն` հեռախոսազանգ. ՃՈ հայտարարությունը
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) կամ վարորդական իրավունքի վկայականի հետ կապված գործողությունների կատարման նպատակով Roadpolice.am կայքում հերթագրման հայտի հաստատումը նախկինում SMS հաղորդագրության միջոցով ստանալու փոխարեն այսուհետ կստանաք հեռախոսազանգի միջոցով:
Նշվում է, որ հերթագրման ընթացակարգում այլ փոփոխություններ չեն արվել: