13/01/2022 11:40
Flyone Armenia-ն Թուրքիայից թույլտվություն է ստացել Երևան-Ստամբուլ-Երևան թռիչքների համար. առաջին թռիչքը՝ փետրվարի 2-ին
Flyone Armenia ավիաընկերությունը Թուրքիայի ավիացիոն իշխանությունների կողմից ստացել է Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ թռիչքներ իրականացնելու թույլտվություն:
FLYONE ARMENIA ավիաընկերությունը փետրվարի 2-ից սկսում է ոչ կանոնավոր կոմերցիոն չվերթներ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով, հայտնում են ավիաընկերությունից:
Երևան-Ստամբուլ չվերթները կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Ստամբուլ» միջազգային օդանավակայան, յուրաքանչյուրի համար մատչելի գնով՝ սկսած 39 եվրոյից կամ FLYONE CLUB-ի անդամների համար՝ 34 եվրոյից։ Հայտնում է ավիաընկերությունը։
Փետրվար - Մարտ ամիսներին թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին՝ հետևյալ չվացուցակով.
● Երևան (EVN) 18:00 - Ստամբուլ (IST) 19:50
● Ստամբուլ (IST) 20:40 - Երևան (EVN) 23:50
Ապրիլից՝ շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին։