13/01/2022 12:30
Հունվարի 17-20-ը ԱԺ նախագահի պարտականությունները կկատարի փոխնախագահ Հակոբ Արշակյանը
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որում, մասնավորապես, նշված է.
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ կարգադրում եմ.
2022 թվականի հունվարի 17-20-ը Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին»։