13/01/2022 14:17
ԱՄՆ պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպի հետ կապված
Մենք անհանգստացած ենք հայկական և ադրբեջանական ուժերի միջև տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ հաղորդագրություններով, ասված է ԱՄՆ պետքարտուղարության՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի Twitter-ի միկրոբլոգում:
«Մենք ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին և կողմերին կոչ ենք անում թուլացնել լարվածությունը, այդ թվում՝ զորքերի դուրսբերման, սահմանագծման և պահվող անձանց վերադառնալու ճանապարհով», - ասված է գրառման մեջ:
We are concerned over reports of incidents between Armenian and Azerbaijani forces, resulting in casualties. We express condolences to families of those killed and call on the sides to deescalate, including by withdrawing troops, demarcating the border, and returning detainees.
— DoS Europe and Eurasia (@StateEUR) January 12, 2022