13/01/2022 12:33
Քաղաքական թիմում իմ նշանակման վերաբերյալ դժգոհություններ չկան. Արագածոտնի նորանշանակ մարզպետ
Արագածոտնի նորանշանակ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը վստահեցնում է՝ ծանոթ է մարզի խնդիրներին, որովհետև ծնվել և ապրել է Արագածոտնի մարզում։
Լրագրողի դիտարկմանը, թե երկու գումարումների խորհրդարաններում էլ պատգամավոր եղած ժամանակ Մովսիսյանը երբեք աչքի չի ընկել ակտիվությամբ, վերջինս արձագանքեց.
«ԱԺ պատգամավորի չափելիությունը միայն ելույթներով և օրենսդրական նախագծերով չի։ Եթե ուսումնասիրեիք իմ գործունեությունը, նման հարց չէիք բարձրացնի»։
Նորանշանակ մարզպետը հերքեց խոսակցությունները, թե քաղաքական թիմում դժգոհություններ կան իր նշանակման վերաբերյալ։