13/01/2022 19:27
Երևանում կստեղծվի Նորարարական գաղափարների գեներացման կենտրոն
Կառավարությունը որոշել է ՀՀ սեփականությունը հանդիսացող Երևանի Կենտրոն համայնքի Արշակունյաց պողոտայի 4 հասցեում գտնվող տարածքը 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ազգային կամուրջ» ենթակառուցվածքների հզորացման և մարդկային ներուժի զարգացում» ՀԿ-ին:
Կազմակերպության նպատակն է զարգացնել ու փորձարկել գիտակրթական ծրագրեր և ուսուցման նորարարական մոդելներ, ստեղծել «Նորարարական գաղափարների գեներացման կենտրոն» շնորհալի երեխաների և երիտասարդների համար:
Բացի այդ, ՀԿ-ի ներկայացրած ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ԱՄՆ-ից ՀՀ շտապօգնության, հրշեջ ծառայության մեքենաների և ավտոբուսների որոշակի քանակի ներկրում։