13/01/2022 15:41
Ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը ճանապարհներին սպասվում է մերկասառույց. ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է ցուցաբերել զգոնություն
Հանրապետության տարածքում հունվարի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը, 15-ի երեկոյան ժամերին, 16-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Հունվարի 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը 14-17-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Երևանում հունվարի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ և մառախուղ, 13-ին թաց ձյան և ձնախառն անձրևի, 14-ի գիշերը և առավոտյան ձյան տեսքով, ճանապարհներին սպասվում է մերկասառույց: Հունվարի 14-ի ցերեկը, 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: