14/01/2022 13:51
Toyota Prado-ում պայթյուն է տեղի ունեցել. 26-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիչինայի փողոցում պայթյունի ձայն է լսվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ, ըստ նախնական տեղեկությունների՝ գազի բռնկման հետևանքով պայթյուն է առաջացել Երևանի բնակիչ, 26-ամյա Արթուր Ա.-ի կողմից վարած Toyota Prado մանիշի ավտոմեքենայում:
Տուժողը տեղափոխվել է Այրվածքաբանության կենտրոն գլխի, պարանոցի, ձեռքերի 1,2,3-րդ աստիճանի այրվածքներով:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ավտոմեքենան գազալցակայանում լիցքավորել է, ապա դուրս գալով այնտեղից, ավտոմեքենայի սրահում ծխախաոտ է վառել, ինչից էլ առաջացել է պայթյուն: