14/01/2022 14:11
Լավրով. Հուսով ենք, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը բարեհաջող կանցնի (Տեսանյութ)
Ռուսաստանը հույս ունի, որ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը հաջող կանցնի, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք շատ ուրախ ենք, որ այսօր առաջին հանդիպումը տեղի է ունենում Մոսկվայում։ Մեր դերն է օգնել ուղիղ երկխոսության հաստատմանը։ Հուսով եմ, որ դա հաջող կլինի», - մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լավրովը։
Այսօր Մոսկվայում տեղի է ունենում հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Հայաստանի հատուկ ներկայացուցիչը Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է, իսկ Թուրքիայինը՝ ԱՄՆ-ում նախկին դեսպան Սերդար Քըլըչը։