14/01/2022 15:51
Թուրքիայի ներկայացուցչի հետ հանդիպումից առաջ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ՌԴ փոխարտգործնախարարի հետ
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանն ընդառաջ Մոսկվայում տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հանդիպումը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի վերաբերյալ: