14/01/2022 11:10
Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ Երևանի կառույցի անդամների հետ քննարկել է դիմադրության կազմակերպման անելիքները
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն այս տարվա առաջին հանդիպումն է ունեցել ՀՅԴաշնակցության Երևանի կառույցի մի խումբ ընկերների հետ։
Հանդիպման ժամանակ ներկայացվել են առկա քաղաքական իրավիճակն ու մարտահրավերները, դիմադրության կազմակերպման աշխատանքների ընթացքն ու անելիքները:
Սաղաթելյանը պատասխանել է մասնակիցների հարցերին, լսել նրանց առաջարկները։