14/01/2022 10:52
Երևանում բախվել են «Toyota Camry»-ն ու «Toyota Ipsum»-ը. կան վիրավորներ
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում Դավիթ Անհաղթ- Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota Camry» և «Toyota Ipsum» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ը հայտնում է, որ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: