14/01/2022 16:11
Վտանգված է երկրի իրավական անվտանգությունը․ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը մասնակցել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված կալանքի` որպես խափանման միջոցի կիրառման ինստիտուտի արժեզրկման, դատական գործերի «ձեռքով» մակագրման կարգի խախտումների և դրանց վերացման վերաբերյալ օրակարգային հարցերով աշխատանքային քննարկմանը:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահն իր ելույթում ընդգծել է, որ այսօր առկա են դատական իշխանության իրացման հետ կապված խնդիրներ ու քննարկվող գործիքակազմերի և առկա մեխանիզմերի պահպանման դեպքում վտանգված է լինելու երկրի իրավական անվտանգությունը:
Նա կաևորել է խնդիրների օր առաջ լուծման անհրաժեշտությունը՝ նշելով, որ ունենալու ենք և արդեն ունենք հազարավոր դատական ակտեր, որոնք կասկածի տակ են դրվում: