15/01/2022 13:39
Հրդեհ՝ Ջրաշեն գյուղում. այրվել է մոտ 50 հակ անասնակեր
Հունվարի 15-ին` ժամը 07։44-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջրաշեն գյուղի 1-ին փողոցում գտնվող երկհարկանի ոչ բնակելի շինության ներսում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։20-ին, մարվել՝ 09։02-ին: Այրվել է մոտ 50 հակ անասնակեր և տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 7 քմ)։