15/01/2022 13:24
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Ռուսաստան
ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն փետրվարի կեսերին կայցելի Ռուսաստան, այս մասին հայտնել է Լեհաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լուկաշ Յասինան:
«Ամենայն հավանականությամբ, փետրվարի 15-ին ԵԱՀԿ գործող նախագահը կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Մոսկվա այցը ԵԱՀԿ գործող նախագահի համար սովորական ընթացակարգ է. Ռուսաստանն այս կազմակերպության ամենակարևոր անդամ երկրներից է»,- ասել է նա: