15/01/2022 11:15
Ղազախստանում իրավիճակի կարգավորման մասին խոսելը դեռ վաղ է. Ստանիսլավ Զաս
Ղազախստանում իրավիճակի կարգավորման մասին խոսելը դեռ վաղ է, սակայն բեկում առաջացել է, «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Դեռևս գործում է արտակարգ դրության ռեժիմը, հինգ տարածաշրջաններում այն արդեն չեղյալ է հայտարարվել, մի շարք տարածաշրջաններում նույնպես կչեղարկվի», - ասել է նա:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով ՝ ընթանում է սահմանափակումների փուլային մեղմացում:
«Խոսել այն մասին, որ իրավիճակը կարգավորվել է, հավանաբար, դեռ վաղ է», - նշել է Զասը: