17/01/2022 21:05
Քըլըչ-Ռուբինյան հանդիպման արդյունքները կքննարկվեն Թուրքիայի կառավարության նիստում
Թուրքիայի կառավարության այս շաբաթվա նիստի օրակարգում ներառված հիմնական թեմաներից զատ, անդրադարձ է լինելու նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Ըստ «CNN»-ի թուրքական ծառայության՝ քննարկվելու են Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների մոսկովյան հանդիպման արդյունքները:
Հաղորդվում է, որ նիստի օրակարգի 3 հիմնական թեմաներն են լինելու տնտեսությունը, համաճարակը և ահաբեկչության դեմ պայքարը:
Թուրքիայի կառավարության նիստը տեղի է ունենալու հունվարի 20-ին։