17/01/2022 21:27
Հոգևոր անկման դարաշրջանում մեզ պետք են նման գաղափարներ․ քաղաքացիները ողջունում են Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու նախաձեռնությունը
Հայաստանի բարձրադիր վայրերից մեկում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու նախաձեռնությունը, որով հանդես է եկել Գագիկ Ծառուկյանը, մեծ արձագանք է գտել ինչպես մասնագետների, այնպես էլ քաղաքացիների շրջանում։
33 մետր բարձրությամբ արձանի կառուցման նախաձեռնության մասին հայտնի դառնալուց հետո բազմաթիվ ճարտարապետներ, քանդակագործներ ու նախագծողներ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ այլ երկրներից, հայտեր են ներկայացրել, ցանկություն են հայտնել մասնակցել նախաձեռնությանը։
Քաղաքացիները ևս ոգևորությամբ են ընդունել Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու գաղափարն ու ողջունել են այն։
«Հոգևոր անկման դարաշրջանում մեզ պետք են նման գաղափարներ ու նախաձեռնություններ», «Առաջին քրիստոնյա երկրի համար անհրաժեշտություն է Հիսուսի արձանն ունենալը», «Այդ գաղափարը պետք է խրախուսվի», - ասում են նրանք։
Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման հայտերն ընդունվելու են մինչև փետրվարի 20-ը։ Հայտերի և արձանի տեղադրման վայրի վերաբերյալ քննարկումները շարունակվում են։