17/01/2022 18:40
Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 149 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 14-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 149 դեպք, որից 13-ը՝ նախկինում կատարված։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 21 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 15 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 12, վրաերթի 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 37 պատահար. 2 մարդ զոհվել է, 63-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: