17/01/2022 12:00
Կոտայքի մարզում Toyota Land Cruiser-ով վթարի է ենթարկվել հայտնի դատավորներից մեկի որդին
Հունվարի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Դավիթ Արղամանյանը իր վարած Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայով Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և հայտնվել ձորակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արղամանյանն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 31-ամյա Հայկ Նիկողոսյանը, 29-ամյա Արթուր Դալլաքյանն ու 29-ամյա Լյուդվիգ Նակաշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն: