18/01/2022 17:05
Հայաստանը հիմա շատ ավելի ծանր վիճակում է, քան 2020-ի նոյեմբերի 9-ին էր. Անդրանիկ Թևանյան
Հայաստանը հիմա ծանր վիճակում է հայտնվել, շատ ավելի ծանր, քան՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
«Եթե այդ ժամանակ մարդիկ շոկ ապրեցին ու դուրս եկան փողոց, ապա հիմա արտագաղթում են կամ ինքնաօտարվում են պետությունից», - նշեց նա:
Պատգամավորի խոսքով՝ այս պահի գլխավոր խնդիրը հասարակական-քաղաքական լայն համախմբմամբ իշխանափոխություն իրականացնելն է.
«Դա է Հայաստանի փրկության գլխավոր նախապայմանը»: