18/01/2022 16:56
Քանի իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է՝ քաղաքական հետապնդումները շարունակվելու են. Վահե Հակոբյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն այցելել է «Վարդաշեն» ՔԿՀ՝ տեսակցելու Նարեկ Մանթաշյանին։
«Որպես պատգամավոր մուտք եմ գործել ՔԿՀ, սակայն ինչպես բացատրեցին քրեական հետապնդում իրականացնող մարմինն արգելանք է դրել Նարեկ Մանթաշյանի այցելությունների վրա։ Դա խոսում է այսօրվա դատական և իրավական ամենաթողության մասին, ինչի մասին որ մենք անընդհատ բարձրաձայնում ենք», - ՔԿՀ-ից դուրս գալիս ասել է Վահե Հակոբյանը։
Նա նշել է, թե քանի իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է՝ քաղաքական հետապնդումները շարունակվելու են։
«Դատական համակարգը համակերպվել է այս ամենաթողության հետ», - ասել է Հակոբյանը։