18/01/2022 19:30
Վահան Քերոբյանը շարունակում է կատարել իր պարտականությունները․ ԷՆ խոսնակը՝ նախարարի հրաժարականի մասին
Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը հերքել է Վահան Քերոբյանի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը։
«Մամուլում առավոտից ակտիվ շրջանառվում է տեղեկատվություն, որ նախարար Վահան Քերոբյանը մտադիր է հրաժարական տալ։
Ի պատասխան ձեր կողմից տրվող բազմաթիվ հարցերի՝ նշեմ, որ նման վերնագրով հոդվածները չեն համապատասխանում իրականությանը. նախարար Վահան Քերոբյանը շարունակում է կատարել իր պարտականությունները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Անտոնյանը։